24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարզվում է լավ էլ հարուստ երկիր են ժառանգել Նիկոլենք, ուղղակի ձեր ուղեղն է աղքատ

Ֆեյսբուքյան հանրույթը քննարկում է քիչ առաջ ԱԺ-ում ավարտված Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը: 

Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,-ասել է Փաշինյանը՝ մեջբերելով Հրանտ Մաթեւոսյանին:

«Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Իմ անձնական նպատակը եղել է հետեւյալը, որ ՀՀ քաղաքացին խեղճությունը հաղթահարի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է.

Աղքատությունը նախ և առաջ մարդկանց գլխում է:

Արա՞, բա ասում էիք 20 տարի թալանել են երկիրը, աղքատա ժողովուրդը, սովածա ժողովուրդը, կերել են տնտեսությունը: Բա էս ի՞նչ խաբար էր:

Ա՜խ, տեղին է Ձեզ: Պարզվում է լավ էլ հարուստ երկիր են ժառանգել Նիկոլենք, ուղղակի ձեր ուղեղն է աղքատ:

Հ.Գ. Չբողոքեք, որ դուք աղքատ եք: Հանգիստ նստեք տեղներդ, եղա՞վ: Հետո որ ասում ենք դեբիլների ապստամբություն նեղանում եք, հիմա հասկացա՞ք: Ախր, ձեր անկրկնելի վարչապետն է ասում, որ դուք դեբիլ եք: Գրում է Տիգրան Վարդանյանը:

Լրագրող Նարե Գրիգորյանը նկատում է.

Վարչապետին հարց են ուղղում.
– Սիսիանի վթարային շենքերի հարցը ինչպե՞ս է լուծվելու:
Պատասխանում է.
– Եթե Սիսիանում խանութները ՀԴՄ կտրոն տրամադրեն՝ շենքերի հարցը կլուծվի, եթե ոչ՝ ոչ:

#Գժեր #գժվեք #հեղափոխություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ