28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ առաջադրվելու մասին /տեսանյութ/

Սասուն Միքայլեյանը պնդում է՝ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, կա պահանջ:

«Ես չեմ ուզում, պահանջ կա», – լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Միքայելյանը՝ հավելելով. «Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»։

Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանը չհստակեցրեց։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, այդ թվում բարձրացնել ազատամարտիկների դերը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և այլն։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառույցը քաղաքականացվի՝ Միքայելյանը հակադարձեց. «Նման բան չի կարող լինել»։

Խոսելով ԵԿՄ կազմից և հարցից՝ արդյոք Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ ԵԿՄ անդամ՝ Միքայելյանն ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երբ կձևավորվի երկրապահը, նոր անդամներ են լինելու, նոր մարդկանցով, բնական է՝ հին տղերքից էլ կմնան, ժամանակը ցույց կտա»։

Անդրադառնալով իր թեկնածության վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Միքայելյանը նշեց, որ ամեն մեկը կարող է իր կարծքին ունենալ ու երբ ինքն ընտրվի վարչության նախագահ, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ փոփոխություններ են լինելու։

Դիտարկմանը, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը և ինչ է ինքն անելու՝ Միքայելյանը կատակեց. «Ինչ կլինի՝ երկնքից աստղեր եմ իջեցնելու»։

Երեկ ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք, որին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ