16 Փետրվարի, Saturday, 2019

“Опять власть меняется”

download (6)

ԵԿՄ վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք: Ինչպես տեղեկացրեցին ԵԿՄ լրատվական ծառայությունից, հավաքին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ, ինչպես նաեւ երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարներ, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:

ԵԿՄ լրավական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաեւ բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը եւս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Սասուն Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար:

 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ