19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Խուսափո՞ւմ էիք ներհասարակական բախումներից, ձեր այս գործողությունները տանելու են դրան

download (3)

Ինձ դուր չի գալիս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատության մեջ հայտնված զինված խմբավորման կողմնակիցները լակոտ են անվանում ՀՀ ոստիկանապետին ու ինձ առավել ևս դուր չի գալիս, որ նույն այդ ոստիկանությունը և հարակից ԱԱծ-ն այնքան են կորցրել իրականության զգացողությունը, որ մարդկանց ՖԲ գրառման համար, որն իր մեջ քրեածին ոչինչ չի պարունակում զրույցի են հրավիրում։

Թե ձեզ դուր ա գալիս, որ ձեր կոլեգաներին կարող են լակոտ ասել, ինձ դուր չի գալիս, որ համացանցում գրառումներ կատարողներին ու ակտիվ օգտատերերին կամ լրագրողներին անհիմն զրույցների եք հրավիրում՝ իրանք էլ իմ կոլեգաներն են ու առաջարկում եմ հեռու մնալ այդ մարդկանցից։ Կլինի այդ մարդն իշխանամետ, թե ընդդիմադիր իմ համար կապ չունի։

Հ.Գ. Խուսափո՞ւմ էիք ներհասարակական բախումներից, ձեր այս գործողությունները տանելու են դրան։ Սթափվե՛ք տղերք:

Էդգար Խաչատրյան

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ