20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաստանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արչիլ Չկոիձե

Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում առկա է եւ այն հարկավոր է լուծել` ի օգուտ Վրաստանի քաղաքացի հայերի: Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է “Հերակլ 2-րդ” համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն, գրում է  “Երկրամասը”:

Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարը նաեւ շոշափել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: “Կարծում եմ, որ այն երկրում, որտեղ 300 հազար  էթնիկ  հայ է բնակվում, խելամիտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն փաստի ֆոնի վրա, որ Վրաստանը ճանաչել է չերկեսների ցեղասպանությունը: Դա է պահանջում  պատմական արդարությունը: Վրաստանում նաեւ պետք է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցվի, ուր կարող են  գալ մեր հայրենակից հայերը` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ