25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չհիմնավորված իներցիան անթույլատրելի է

Մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի, թափանցիկության բնագավառներում ցանկացած նահանջ կամ չհիմնավորված իներցիա բացարձակ անթույլատրելի է՝ անկախ նրանից՝ պայմանավորված է առանձին պաշտոնյաների ու գերատեսչությունների անփութությամբ, արատավոր վարքով, թե կրում է համակարգային բնույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

«Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել հանրությունից, հետհեղափոխական Հայաստանում առավել ևս իրավունք չունի այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում քաղաքացիներին քննադատական կարծիք, անձնական գնահատականներ պարունակող ֆեյսբուքյան գրառումների համար չեն հրավիրել ոստիկանական բաժանմունքներ կամ պետի կաբինետներ, ապա հետհեղափոխական Հայաստանում առավել ևս իրավունք չունեն այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում հացադուլից հյուծվածության պատճառով կամ ինքնասպանության արդյունքում կալանավոր էր մահանում, ապա հետհեղափոխական Հայաստանում մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու սա։

Եթե նախահեղափոխական Հայաստանում ծաղկում էր նեպոտիզմը, հովանավորչությունն ու կոռուպցիան, ապա դրանից ուղղակի բխում է, որ հետհեղափոխական Հայաստանում այդ երևույթները՝ թեկուզ համեմված ինքնա-պարգևա-հավելա-արձակուրդավճարների սոսուսով, պետք է ուղղակի գոյություն չունենան։ Ոչ մի հիմնավորմամբ և ոչ մի տեսքով։

Հուսամ՝ այս շարքն այսքանով հնարավոր կլինի փակել։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին խորհուրդ կտամ իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն շաբաթական մեկ անգամ դիտել ապրիլյան ու մայիսյան օրերի քրոնիկոնները»,-գրել է Էդգար Առաքելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ