29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ

42.thumb

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Մենք պաշտոնապես հերքում ենք նման լուրերը։ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց խոսնակը՝ հերքելով այսօր տարածված տեղեկությունները։ 

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։

Այս քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ