17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879թ. է նոտայագրվել. գիտաշխատողը կոչ է անում չփոխել այն /տեսանյութ/

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր՝ <Հենարան» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ հանրությանն անհայտ փաստ ունի ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին:
«Դժվար թե ես համաձակություն ունենայի այստեղ հայտնվելու, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք: Կոմիտասի թանգարանում Ալեքսանդր Սիրանոսյանի հետ դասախոսություն ենք ունեցել, հետաքրքիր փաստեր էինք գտնել, որոնք ներկայացրեցինք լեցուն դահլիճին: Եվ այսօր, երբ ակտուալ է դարձել փոխել-չփոխելու հարցը, պարտիզանական լռություն է պահում այդ շերտը»,- ասաց Մուշեղյանը

Նա հիշեցրեց, որ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը 1861-ին է տպագրվել, իսկ 1879 թվականին Եզնիկ քահանա Երզնկյանցի գրքում կա նոտագրությունը: Իսկ ժողովածուում Երզնկյանցն ասել է, որ երգերի մի քանի եղանակներ բուն տարբերակնելով են, կան հարմարեցվածներ, մի քանիսն էլ ինքն է հորինել:

«Նա առաջինն էր, որ նոտայագրեց: Հիմա ի՞նքն էր մեղեդու հեղինակը, թե՞ ոչ: Տարածված երգ էր, ինքը լսել, ձայագրել է, չենք կարող ասել: Ուզում եմ շեշտել՝ 1879 թվականից, այսինքն`մեր օրհներգը ունի պատմություն, պետք է ծանոթանալ, դրան, բազային գիտելիքներ ձեռք բերել նոր փոխել-չփոխելու մասին: Ինչո՞ւ մենք պետք է ամաչենք մեր այն օրհներգից, որն ունի 140 տարվա պատմություն»,- ասաց է Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատողը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ