24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան /տեսանյութ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական  և համարում եմ, որ էս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված։ 

Իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ որոշումը բողոքարկելու են․ «Հերթական անգամ հերթական բողոքն է գնալու Եվրադատարան, զուգահեռաբար՝ վճռաբեկ դատարան։  

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Եվ նաև Եվրոպական դատարան մեր ներկայացված դիմումի մեջ մենք այդ մասին որոշակի նշում ենք»,- ասաց երկրորդ նախագահի փաստաբանը։ 

Հայկ Ալումյանն ասաց, որ այս պահին Սահմանադրական Դատարան երկու դիմում կա ներկայացված, որի վերաբերյալ պատասխան չկա, կա վճռաբեկ բողոք ներկայացված, որի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներին․ «Ցուցմունքների բովանդակության մեծամասնության հետ մենք համաձայն ենք։ Եթե սրաք են էն առավելագույն ցուցմունքները, որ պետք է Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանում օգտագործվեն, ապա մենք կուզեինք էդ դատավարությունը շուտ լիներ, և դուք շուտ տեսնեիք էդ ամենը։

Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի մի հատված, որը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ, որը, մեր գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում։ Եվ այդ մարդն այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել։ Շնորհավորում եմ իրեն։ Ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին»։ Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի մասին է, Ալումյանը պատասխանեց, թե եթե ցանկանար նախապես անուն կնշեր:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու՝ փաստաբանների միջնորդությունը:

https://www.youtube.com/watch?v=g2pvM-H57VQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ