28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայում ՀՀ դեսպան

download (2)

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից:

Համատեղությամբ Ալեքսանդր Արզումանյանը կատարելու է Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Արզումանյանի կենսագրական տվյալները:

1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1984-1990 թվականներին աշխատել է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական-նախագծային ինստիտուտում, միաժամանակ, 1989-1990 թվականներին՝ ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, 1990-1991 թվականներին՝ ՀՀ ԳԽ նախագահի օգնական, 1991-1992 թվականներին՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1998 թվականի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր-անդամ (2001)։ Արզումանյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման, արցախահայության ինքնորոշման և նրա անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ 1996-1998 թվականներին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները, ձգտել է գրանցում ապահովել ԼՂ-ի մասնակցությունը, որպես իրավահավասար կողմ։

2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Ունի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի, 1992 թ.)։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ