29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնամեկուսացող. Արման Բաբաջանյանի գնահատականը՝ կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին

1.thumb

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության գործունեության հնգամյա ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատվածին տվել է նախնական գնահատական։

«Հայաստանի կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժինը կկոչեմ մեկ բառով՝ self-isolationist կամ «ինքնամեկուսացող»:

«Հեղափոխված» Հայաստանին չեն ստիպում, չեն ճնշում․ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններից ինքն է ընտրում մեկուսանալու ուղին։

Լեգիտիմության ահռելի պաշարը նույնիսկ թույլ չի տալիս մեր երկրի նոր իշխանությանը բացվել աշխարհին։

Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու և արժանապատիվ հիմքերի վրա դնելուն ոչ ոք դեմ չէ, բայց նոր Հայաստանը, առանց արտաքին քաղաքական նոր հնարավորությունների, նոր դաշնակիցների, գործընկերների ու բարեկամների, առանց արդի հարափոփոխ աշխարհակարգին համահունչ արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների ամրագրման չի կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և համայն հայության առջև կանգնած մարտահրավերներին», – ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ