20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խուլիգան-խուժաններին ազատության մեջ պահեք, երկիրը թալանողներին բռնեք ու բաց թողեք, բայց իր անչափահաս երեխաներին փրկող մորը անազատության մեջ առեք

Անտերին արդարադատությունը անտարբեր, տերովին՝ տեր.. Չգիտեմ մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվի, երբ աչքի առաջ իր մի մատ երեխաները քաղցած մի կերպ գիշերներ անցկացնեն… 

Ով ինչ ծանր ու միջին հանցանք էր գործել համաներման անվան տակ ազատություն գտան, անգամ նրանք, որոնք մարդ էին սպանել։ Լավ արեցիք, ինչ-որ արեցիք։ Տիկին Հասմիկն իր երեք անչափահաս երեխաներին ու զինվոր տղայի կյանքը սովից փրկեց՝ դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման, ընդամենը չորս հազար դրամ գողանալով, որը հասնելով ոստիկանության քննիչին դարձավ տաս հազար դրամ։ 

Արդարադատություն է սա՞: Խուլիգան-խուժաններին ազատության մեջ պահեք, երկիրը թալանողներին բռնեք ու բաց թողեք, բայց իր անչափահաս երեխաներին փրկող մորը անազատության մեջ առեք.. 

Երանի ձեր երեխաները միշտ կուշտ լինեն՝ առողջ, ու հանկարծ չհասկանաք այն մորը, որի աչքի առաջ իր անչափահաս երեխաները սովից տանջամահ են եղել… լինում։ Գրում է լրագրող, գրող, սցենարիստ Արթուր Հայրապետյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ