20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանի հետ. Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանյանից։

«Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել ենք երկու հիմնական հանդիպում․ մեկը՝ ապրիլի վերջին, մյուսը՝ հուլիսի 16-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր հետո և Երևանում ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավումից մեկ օր առաջ։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին զույգ նախագահները և Արցախի խորհրդարանական խմբակցությունները, իսկ երկրորդը հրավիրյալների ավելի ընդլայնված կազմ ուներ․ ներկա էին նաև շարժման և պատերազմի վետերանները, այդ թվում՝ առաջին ջոկատապետ Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն»»։

Մեր այն հարցին, թե ինչ է քննարկվել հանդիպումների ժամանակ, և արդյոք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եղել են ճնշումներ արցախյան կողմին զիջումների հասնելու համար, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Այդ հանդիպումների միակ օրակարգային հարցն այն էր, թե ինչպես ենք մենք՝ արցախյան վերնախավս, պատկերացնում հարցի լուծումը և Արցախի անվտանգության հետագա ամրացման հարցը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվել է ազատ քննարկում։ Որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով որևէ բացասական փոփոխություն մերժելի է մեզ համար։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որն այդ ժամանակ ակտիվորեն ներգրավված էր ադրբեջանական կողմի հետ բանակցային հանդիպումներում, ապա վերջինս, մեզ ականջալուր, շատ պարզ կերպով ամփոփման է եկել, որ «անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»»։

Վիտալի Բալասանյանի խոսքերով՝ այդ հանդիպումների ժամանակ համապատասխան հետևություններ են արվել նաև 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ վերհանված սխալներից․ «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շտկվելու են ապրիլյանի ժամանակ երևան եկած բացթողունմերը, և պետք է նշեմ, որ այդ խոստումը կատարվել է ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Վ․ Բալասանյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ