18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թե՛ ցածրակարգ, թե՛ միջնակարգ գիտնականները պետք են գիտական մթնոլորտը պահպանելու համար /տեսանյութ/

«Ինստիտուտները պետք է ունենան որոշակի կայունություն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա պնդմամբ պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Ըստ փորձագետի՝  հնարավոր չէ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել։

«Գիտության պետական կոմիտեն բացասական պատասխան է տվել», – շեշտում է Խաչատրյանը՝ անդրադառնալով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանավոր քննարկմանը։ Բանավոր քննարկման ժամանակ գիտության պետական կոմիտեն բացասական է արտահայտվել միայն մրցույթով ֆինանսավորվող ուսհաստատությունների վերաբերյալ նախագծին։

Խոսելով ուսհաստատությունների արդյունավետության մասին, ընդգծեց, որ թե՛ ցածրակարգ, թե՛ միջնակարգ գիտնականները պետք են գիտական մթնոլորտը պահպանելու համար։

Հասարակագետի համոզմամբ բոլորը չեն կարող տաղանդ լինել, բայց դա չի նշանակում, որ միջին մասնագետները պետք չեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ