23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առավոտյան կնքած թղթեր են բերել, որ գործազուրկ ենք. գիտնականները կառավարություն են եկել /տեսանյութ/

Կառավարության որոշման արդյունքում միայն Երևանի պետական համալսարանի 450 աշխատակից արդեն ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։ Գիտնականներն այսօր կառավարություն էին եկել: Ասացին՝ պետության կողմից իրենց տրամադրվող միջոցները ծիծաղելի է, ինչը, սակայն նախկին իշխանություների կողմից պահպանվել է: Նորերը եկել եւ որոշել են կրճատել գիտնականներին: Ասացին՝ «Գիտությունը ազգային արժեք է: Նման որոշում կայացնողները չեն պատկերացնում գիտության արժեքը»:

Բուհերի լաբորատորիաներն ու գիտահետազոտական կենտրոնները կշարունակեն ստանալ պետական ֆինանսավորում։ Կառավարությունն այս որոշումը կայացրեց այսօր՝ վերանայելով ֆինանսավորումը դադարեցնելու մասին նախկին որոշումը։

Ներկայացնելով նոր որոշման նախագիծը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշվել է պետական ֆինանսավորումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2019թ-ի ավարտը։

https://www.youtube.com/watch?v=0UjB1o2a5d8&feature=youtu.be&fbclid=IwAR3814iRz-lBPOHDXG-qkThXkCGCRKrR06HBIMfGtVP_Rks8o9O1elHAzrc

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ