20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը այս տարիների ընթացքում տառապել է մի հիվանդությամբ, որը կոչվել է ակադեմիական էգոիզմ

«Հայաստանը այս տարիների ընթացքում տառապել է մի հիվանդությամբ, որը կոչվել է ակադեմիական էգոիզմ: Ամեն ոլորտի մասնագետ մտածել է, որ հենց իրենց առարկան է ամենակարևորը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպանն ասաց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդարադառնալով վերջերս ԿԳ նախարարի մակարդակով շրջանառվող աղմկահարույց հարցին՝ կրթական ծրագրից դուրս հանել Հայոց եկեղեցու պատմություն առարկան:

Խաչատրյանը նկատեց՝ այսօրվա դպրոցները կարող են գիտելիք սովորեցնել, բայց հավատք չեն կարող սովորեցնել, որովհետև չունեն այդ ներուժը. «Դպրոցը չի ստեղծվել հավատք սովորեցնելու համար: Դպրոցում մենք կարող ենք կրոնը դասավանդել որպես գիտելիք, բայց դպրոցը չի կարող երեխային  քարոզի միջոցով ինչ-որ բաներ սովորեցնել»:

Վերջինիս խոսքով՝ հասարակությունը պառակտված է, մի մասն ասում է, որ չի ուզում այս կամ այն առարկան, մի մասն էլ ասում է, որ ուզում է: Խաչատրյանն առաջարկում է նման իրավիճակում նախ հասկանալ, թե ինչ տեսակի գիտելիքներ են անհրաժեշտ երեխային: 

Խաչատրյանը չի հերքում՝ անշուշտ պետք են նաև հոգևոր գիտելիքներ, որոնք չեն սահմանափակվում միայն կրոնով: Նա առաջարկում է Հայոց եկեղեցու պատմություն առարակայի որոշակի բովանդակություն ներառել Հայոց պատմություն առարկայի  դասընթացում, իսկ որոշակի գիտելիքներ, որոնք կապված են բուն կրոնական գիտելիքների հետ, կարող են առանձին դասընթաց ստեղծել: 

«Այս կերպ երեխան ավելի ամբողջական  կարող է տեսնել եկեղեցու դերը: Իսկ բուն կրոնական գիտելիքները, կարող են ստեղծել Կրոնների պատմություն դասընթաց, և ներառել այդ դասընթացի մեջ»,-նշեց Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ