20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստվա՞ծ է մարդուն փորձում, թե՞ չարը

Աստված մարդուն դաստիարակում է ոչ թե չարից հեռու պահելով, այլ զորություն տալով չարի դեմ պայքարելու, քանի որ մարդու ազտությունը կարևոր արժեք է Աստծո համար և Աստված հարգում է մեր ազատությունը: Աստվածաշնչում շատ է խոսվում փորձությունների մասին, սակայն շփոթը է առաջանում, քանի որ այս բառի մեջ տարբեր իմաստներ ենք դնում: Մեր կյանքի դժվարությունները փորձություններ են, որոնց մեջ կարող է դրսևորվել մեր սերն ու հավատքն առ Աստված, կամ էլ մեր թերահավատությունը, սա ավելի կարևոր հարց է քան այն թե ումից է փորձությունը:

Հակոբոս առաքյալն իր նամակում պատգամում է. ՙփորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի որ Աստված է փորձում իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց՚: Նախ առաքյալը խոսում է փորձությունների մասին, առանց մատնանշելու աղբյուը, հետո կոնկրետ մատնացույց է անում աղբյուրը` հաշվի առնելով մարդու տկարությունը, որ մարդը միշտ արդարացնում իր սխալները, մեղքը գցելով Աստծո վրա:

Այսինքն առաջնային կարևորություն ունի փորձության հաղթահարումը, ոչ թե աղբյուրը: Այն փորձությունները, որ չարից են, նպատակ ունեն մարդուն մեղքի մեջ գցելու, ինչպես Ադամի ու Եվայի պարագային: Կա նաև Աբրահամի կամ Հոբի փորձության օրինակը, որ գալիս է Աստծուց: Ինչո՞ւ է Աստված փորձում. նպատակ ունի մարդուն հաստատելու իր հավատքի ու նվիրումի մեջ: Ինչպես ոսկին. արտաքինից չես տարբերի ոսկու մաքրության չափը, կամ կեղծ լինելը, դրա համար պետք է անցկացնել կրակի միջով, այստեղ շեշտը դրվում մաքուր զանգվածի ու դրա կարևորության վրա: Ինչպես ոսկերիչը ոսկին ձուլելիս հոգ է տանում մաքուր զանգվածի համար, այլ ոչ թե անպետք զանգվածի: Չարի փորձության ժամանակ պատկերը հակառակ է, այդ պարագային կարևորվում է անպետք զանգվածը, որից ծնվում է չարիք:

Հիշենք առաքյալներին որ ասում էին թե կյանքը կտան Քրիստոսի համար, բայց ի՞նչ եղավ…Կարևոր է ընդգծել, որ Աստված փորձում է ոչ թե նրա համար, քանի որ չգիտի թե այս կամ այն մարդը հավատք ունի կամ ոչ, դա անում հենց այդ փորձվող մարդու համար, որ մարդն ինքը տեսնի իր անհավատությունը, կամ հավատքը: Աստված փորձում է մեզ ցույց տալով մեր անձի կարևորությունը և արժեքը, ինչպես կրակի հնացով անցած ուզտված ոսկին ավելի արժեք ունի քան այն որ այդ հնոցով չի անցել: Փորձության արդյունքում մարդու անհավատությունը փոխվում է հավատքի, հավատքը` աշակերտության և այս պրոցեսը շարունակվում է այնքան միչև հավատքը վերափոխվում է վստահության:

Հավատքը գործ է` ժամանակի մեջ, իսկ վստահությունը` հարաբերություն, որը հավիտենական է: Աստված ավելի հետքրքրված է ոչ թե մեր հաջողություններով, որոնք ժամանակավոր են, այլ մեր էությամբ ու բնավորությամբ, որը հավիտենական է: Այսինքն պետք է փորձության մեջ մեր հոգևոր շահը և թույնը իրարից զատենք, իսկ դրան հասնելու համար պետք է նախ հաղթահարել ցանկացած փորձություն: Ճիշտ ճանապարհը նախ փորձությունները հաղթահարելն է հետո միայն որոշել թե այդ փորձությունը Աստծուց էր, թե չարից:

Տ. Եսայի քհն. Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ