20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ունենք իրավապահ համակարգի «ներխուժման» ենթարկված երեք լրատվամիջոց և ԱԱԾ հրավիրված մեկ գլխավոր խմբագիր

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ քննչական կոմիտեն վերադարձրել է Yerevan.Today-ից առգրաված տեխնիկան։ Բայց վերադարձն ինքնին չի նշանակում, թե մեր խնդիրները վերջացել են, ուրեմն և դադարեցնում ենք պայքարն այդ կառույցի ապօրինի գործունեության դեմ (մենք շարունակում ենք պնդել, որ Yerevan.Today-ում խուզարկությունն ապօրինի էր)։

Մեր հայտարարության մեջ նշել էինք, որ տեխնիկան չենք օգտագործելու, քանի դեռ Քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես չի եկել, թե գաղտնալսումների գործին առնչվող ինչ է հայտնաբերել մեր համակարգիչներում։ Առ այսօր քննչական մարմինը նման հաղորդագրությամբ հանդես չի եկել։

Քննչական կողմի լռությունը մեզ համար անհասկանալի է․ երևի դժվար է հայտարարություն գրել՝ խոստովանելով, որ հենց այնպես, առանց իրական հիմնավորման, ինչ-որ անձանց պատկանող «օպերատիվ աղբյուրների» ցուցումներով խուզարկություն են արել լրատվամիջոցում և համակարգչային տեխնիկա է խլել՝ պատճառելով վնաս։ Այդ դեպքում թե՛ մենք, թե՛ լրագրողական կազմակերպությունները, թե՛ բոլոր նրանք, ում առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, հարց են տալու՝ ինչո՞ւ եք առանց արդյունքի խուզարկություն իրականացրել։

Սա պատասխան է, որը «պատվեր չկատարող» Քննչական կոմիտեն չունի։

Մենք շարունակում ենք պահանջել, որպեսզի Քննչական կոմիտեն հայտնի, թե գաղտնալսումներին առնչվող ինչ է հայտնաբերել Yerevan.Today-ից առգրաված տեխնիկայի մեջ։ Լրագրողական կազմակերպություններին կոչ ենք անում շարունակել բարձրաձայնել այդ հարցը։ Ակնհայտ է, որ փորձ է արվում լղոզել գործը։

Կրկնում ենք ՝ մամուլի դեմ ոտնձգությունները, որոնք այսպես կոչված «նոր Հայաստանում» սկսվեցին Yerevan.Today-ից, անհրաժեշտ ու դիպուկ գնահատական չստանալու պատճառով տարածվեցին մեր գործընկերների վրա ևս։ Այսօր, արդեն, ունենք իրավապահ համակարգի «ներխուժման» ենթարկված երեք լրատվամիջոց և ԱԱԾ հրավիրված մեկ գլխավոր խմբագիր։

Միայն ներսի ու դրսի անհրաժեշտ արձագանքը վերջ կդնի նոր իշխանության կամակատարը դարձած իրավական համակարգի ապօրինություններին։

Գրում է Yerevan.Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ