25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինտիմ խանութներ. այլասերվածությո՞ւն, թե՞` անհրաժեշտություն

Շատ մարդիկ ինտիմ խանութներ են հաճախում հետաքրքրասիրությունից դրդված, քանի որ նման վայրերը դեռեւս տարօրինակ են համարվում: Նման առեւտրային կետերն արեւմուտքում բազմաթիվ են այն դեպքում, երբ հետսովետական երկրներում դրանց թիվը նոր է սկսում աճել: Հետաքրքիր է, որ ինտիմ խանութներ են հայտնվում նաեւ մուսուլմանական երկրներում, ինչը վկայում է սեքսուալ մշակույթի տարածման մասին:

Նման վայրեր այցելելով` շատերը հասկանում են, որ այդ խանութների նպատակը բոլորովին այլասերվածության եւ արատների տարածումը չէ,  այլ իրական օգնություն նրանց համար, ովքեր ցանկանում են նորություն եւ բազմազանություն ներմուծել իրենց սեքսուալ կյանք, ինչպես նաեւ իրականացնել իրենց գաղտնի ցանկությունները: Նրանք, ովքեր երբեք չեն եղել նման խանութներում, սխալ պատկերացում ունեն այնտեղ վաճառվող ապրանքի մասին, այնինչ նման վայրերում վաճառվում են նաեւ այնպիսի սովորական ապրանքներ, ինչպիսիք են պահպանակները եւ քսուքները:

Լիարժեք ինտիմ կյանքն առաջին հերթին առողջություն է, դրա համար էլ նման խանութները հոգ են տանում ոչ միայն ձեր զգայական վիճակի, այլ նաեւ ինքնազգացողության մասին` ապահովելով հակաբեղմնավորիչ այդ վստահելի միջոցը: Ինտիմ ապրանքների վաճառքով մասնագիտացող խանութներն առաջարկում են նաեւ ներքնազգեստ, սեքս-խաղալիքներ, զանազան գրականություն, ֆերոմոններով կոսմետիկա եւ այլն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ