24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հնարավո՞ր չէր Երևանը կանաչապատել, առանց մարդկանց օրվա հացից զրկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների պալատի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը անդրադարձան Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին:

Մշակութային գործիչները միաբերան կարծիք հայտնեցին, թե Երևանը պետք է կանաչապատվի :

Դրանում ոչ մի վատ  բան չկա, բայց մի՞թե դա հնարավոր չէ անել առանց մարդկանց օրվա հացից զրկելու : Օպերայի տարածքում 5 սրճարան են քանդում, որոնցից ամեն մեկը 60-70 աշխատատեղ ունի , իսկ ամռանը յուրաքանչյուր սրճարանի աշխատողների քանաքկը 50 տոկոսով ավելանում է: Յուրաքանչյուր աշխատող իր խնամքի տակ քանի՞ անձ ունի: Սրճարանների աշխատակիցների հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ կան մարդիկ որոնց խնամքի տակ 3 անչափահաս երեխա կա և միակ աշխատողը նրանք են :

Եկեք այգիներ կառուցենք , բայց չմոռանանք, որ այդ այգիներին ամենօրյա հետևողականություն է պետք, որպեսզի առավոտյան այդ այգիներից  ներարկիչներ և պահպանակներ չհավաքեն :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ