19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկինների հետ «համաժամանակյա» այցից դժգոհ է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) եւ իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:

Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որեւէ հնարավորություն իրենք չեն ունեցել:

Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեսթագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, եւ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Ի դեպ, ՀՀԿ-ականները Գերմանիայից վերադարձել են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Նրանք նույն հիմնադրամի հրավերով էին մեկնել Գերմանիա»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ