23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավինյանն առաջ է անցնում. Հրապարակ

Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջև:

«Բայց երբ հայտնի դարձավ, որ վերջինս կառավարման փորձ չունի, Արարատ Միրզոյանի հորդորով հրաժարվեց պայքարից: Ինչ-որ պահից սկսած Ավինյանն էլ սկսեց Պետրոսյանին չաջակցել, բայց նա անդրդվելի մնաց ու որոշեց մասնակցել մրցույթին: «Շարմի Կազարևիչի» թեկնածությունն առաջադրվել է վերջին օրերին՝ Ավինյանի անմիջական միջնորդությամբ: Գործադիրը սերտորեն համագործակցում է «Շարմի» հետ, ու կառավարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումները հենց «Շարմին» են վստահվում»,- ասաց մեր աղբյուրը:

Ի հավելումն ասվեց նաեւ, որ մրցույթ, որպես այդպիսին, չի եղել. Ավինյանը հանձնաժողովում ներգրավված իր մտերիմներին ասել է, թե ինչպես պետք է վարվեն և ում ընտրեն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այ համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ