23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդկությունը հրեշտակների ու դևերի հսկողության ներքո են գտնվում

Եղբայրներ ու քույրեր, մենք առանց այդ ամենուր տեղադրված աշխարհային հսկողության տեսախցիկների, նաև ամեն օր ու ամեն վայրկյան մեր հրեշտակների ու հակառակորդ դևերի հսկողության ներքո ենք գտնվում, ու մեր յուրաքանչյուր արարք ու խոսք գրանցվում է, այլապես Ավետարանը չէր ասի.

«Ամեն դատարկ խոսքի համար պատասխան պետք է տանք», ուստի հանգիստ ու հանդարտ լինենք, ու վախենանք միայն Աստծո արդար դատաստանից, և ուրիշ ոչ մի բանից։ Երբ վանքի սրբերից մեկը մահվանից առաջ տագնապում էր, նրան ճանաչողները զարմացած հարցնում էին.

«Հայր սուրբ, մենք գիտենք քո անբասիր կյանքն ու սրբակենցաղությունը, այդ դեպքում ինչո՞ւ ես անհանգստանում»։ Սուրբը պատասխանում է. «Եղբայրներ, Աստծո դատաստանն ու մարդոց դատաստանները տարբեր են, ինչպես երկինքը երկրից»։ Ուստի մեր միակ հոգսը պետք է լինի մեր մեղքերի համար ապաշխարանքն ու ունեցած սրբությունը Աստծո երկյուղով կատարելագործելը։ Ողջ եղեք ու զորացեք Սուրբ Հոգու շնորհներով…

Տերը գիտի Իրեններին չարից պահել ու մինչև փրկության նավահանգիստը հասցնել…

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ