23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին. փորձագետ

«Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին: Մամուլի խնդիրն իր վարկանիշը բարձրացնելն է, ոչ թե այս կամ այն անձին ծառայելը: ՀՀ-ում հիմա լուրջ մրցակցություն կա մամուլի ներկայացուցիչների միջեւ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, թե  «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. մարտահրավերն ընդունված է»:

«Մամուլը միշտ էլ հարձակվել է իշխանության վրա թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Դա մամուլի գործն է, մամուլը պարտավոր է իրեն այդպես դրսեւորել: Անհեթեթություն է ասել, թե մամուլը պատերազմ է հայտարարել քաղաքական գործիչներին: Նույն Ալեն Սիմոնյանը ժամանակին աշխատել է մամուլի հետ: Ալեն Սիմանյանը իր ամսագրի էջին մեկի նկարն էր տպում ու դա համարում էր մամո՞ւլ»,-եզրափակեց Աղասի Ենոքյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ