25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց:  Նրանց խոսքով՝ որպեսզի Բագրատաշենից ներկրեն մեքենաները, իրենց պետք է ընթացակարգ, բայց իրենք չունեն այդ ընթացակարգը:  «Քանի որ սահմանին էլ տեղ չկա, խնդրում ենք ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ միջանկյալ լուծում տալ այս հարցին»,-ասաց ակցիայի մասնակիցը: 

Հարցին, թե իրենց չե՞ն ասել՝ ինչ ժամկետներում կտրվի ընթացակարգը, ակցիայի մասնակիցը պատասխանեց, թե իրենց կարծիքով՝ այսօրվա օրակարգում այդ հարցը պետք է դրվեր, բայց չկա: 

«Մեր տվյալներով՝ բոլորը՝ Արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը  տվել են իրենց դրական պատասխանները»,-ասաց ակցիայի մասնակիցը: 

Դիտարկմանը՝ փորձե՞լ են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը որևէ կերպ արձագանքել, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Մենք արձագանքել ենք և ասել, որ պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում և այդ նախագծով պետք է օրենք լինի»:  

Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին՝ նախագիծը երևի մյուս շաբաթ կմտնի կառավարություն եթե դեռ չի մտել:

Հիշեցնենք, որ նախօերին Վրաստան ուղևորվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ խոսելուց հետո, ԱԱԾ տնօրենը կապ է հաստատել ՊԵԿ նախագահի հետ՝ նրան փոխանցելով քաղաքացիների հորդորը, որ թույլ տան այս անգամ առանց լրացուցիչ հարկի հատել մաքսակետը։ Որպես միջանկյալ լուծում՝ Վանեցյանն առաջարկել է վրացական կողմի հետ քննարկել նաև Վրաստանից Հայաստան ուղեբեռի փոխադրման հարցը՝ հայկական փոխադրամիջոցների օգնությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ