29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձ է արվում վախեցնե՞լ ԶԼՄ-ներին

7-16

Blognews կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին այսօր ԱԱԾ են հրավիրելու հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Yerevan Today, Aysor.am, News.am, հիմա էլ Blognews: Սա արդեն ԶԼՄ-ների նկատմամբ վարվող հստակ քաղաքականություն է, ոչ թե միտում կամ զուգադիպություն: 

Երբ Հայ առաքելական եկեղեցու դեմ անհանդուրժողականության կոչեր են արվում, նորմալ ա հիմա, իսկ երբ ԶԼՄ-ներում հարցեր են բարձրացվում այլ կազմակերպությունների ու աղանդների վերաբերյալ, դա կրոնական թշնամա՞նք ա։ 

Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ փորձ է արվում վախեցնել ԶԼՄ-ներին որևէ անդրադարձ կատարելուց, հարցեր հնչեցնելուց, որ հանկարծ ու մի օր նրանց էլ չմեղադրեն կրոնական թշնամանք հրահրելու մեջ։ 

Այդ ո՞ր օրվանից է պետական աջակցություն վայելում «Կյանքի խոսքը», ո՞ր օրվանից են նրանք մեր պետության, ազգային անվտանգության հենարան հանդիսանում, որ ԶԼՄ-ի ղեկավարի մի հոդվածի համար քրեական գործով հարցաքննության են հրավիրվում ԱԱԾ։

 Լիկա Թումանյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ