20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսուհետ կարող եք օնլայն հերթագրվել Երեւանի մանկապարտեզներում /տեսանյութ/

Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.amկայքը:

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ նպատակն է էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: 

«Առաջնային և կարևորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք, դուրս գալով իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունից, հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա և իրենց երեխային փորձում են ավելի հարմար դիրքում տեղադրել և շուտ ընդունել մանկապարտեզ»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա․ այս բոլոր տվյալները տեղ են գտել կայքում։

Մանկապարտեզների կառավարման այս համակարգն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը: Տիգրան Վիրաբյանը նշել է, որ որևէ երեխայի իրավունք չի խախտվելու։ Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:

Ի՞նչ է պետք՝ համակարգ մուտք գործելու համար:

«Անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշում ենք երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս: Այստեղ մենք արդեն տեսնում ենք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

«Սա ծանոթություն է, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են դաշտերն իրենցից ներկայացնում: Մեզ մոտ գույները չորսն են. կանաչը և կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ»,- նշել է Իզաբելլա Նիկողոսյանը:

Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ։ Արտոնությունների ցանկում ընդգրկված են ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈւ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաներրը և այլն:

Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ