20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բարև 37 թիվ, ես քեզ սպասում էի

Blognews.am կայքի գլխավոր խմբագիրը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին Տեր-Նակալյանը տեղեկացրել է, մասնավորապես նշելով.

«Մենք ապրում ենք Նոր Հայաստանում…

… որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի…

… որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում…

… որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուլյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում…

… որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով…

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»:

Այս առնչությամբ օգտատեր Գագիկ Սողոմոնյանը գրել է. «Բարև 37 թիվ, ես քեզ սպասում էի ?
Երկրի գլխավոր գերագույն լրագրողը սարսափում ա՞ մեդիա գրոհից 🙂 »: 

Ակտիվիստ Անի Կաղինյանը նկատել է. «Նորընտիր իշխանություններ եթե դուք արդար եք աշխատում, նվիրված, եթե չարաշահումներ չկան, եթե ձեր կադրերը արհեստավարժ և ադեկվատ են, եթե ժողովրդի հետևում գաղտնի բանակցություն չեք վարում, ինչ եք ընկել լրատվամիջոցների հետևից: ԱԶԱՏ ՄԱՄՈԻԼԸ և ԱԶԱՏ ԽՈՍՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ