16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես վախենում եմ մասսաների հիասթափությունից՝ նոր արտագաղթից ու միջակության նոր արշավից

Փաշինյանը, երբ նոր էր գալիս իշխանության, խելացի բաներ էր ասում, մասնակիորեն Արցախի մասին։ Ասում էր՝ Առանց Արցախի ոչ մի բանակցություն։ Ու՞ր մնաց այդ “հեղափոխական” Փաշինյանը։ Ինչն է՞ պատճառը, որ արդեն երեք հանդիպում պատահականորեն տեղի են ունենում առանց Արցախի ղեկավարության։ Ի՞նչ կա այդ աթոռակ-գահի մեջ, որ այդպես ազդում է մարդու վրա։

Սկզբից նա հայտարարում էր, որ մինչև Ալիևը իր ցնդաբանական հայտարարություններից Հայաստանի ու Երևանի վերաբերյալ չհրաժարվի, ոչ մի բանակցություն։ Ես էլ ուրախացել էի։ մտքումս ասացի՝ այ քեզ խելացի մարդ։ Հիմա՝ Արցախի բնակիչներին կանգնեցրել ենք աշխարհաքաղաքական հարցերի առջև, նրանք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում։ Ռազմական ողջ բլոկը խառնեցինք իրար։

Պաշտպանության երկու նախարար հայտարարվեցին մեղավոր։ Նախագահներից մեկին, ով իրական դերակատար էր հաղթանակի գործում, բանտ նետեցինք, Արցախի պաշտպանության նախարարին հանեցինք, ՀԱՊԿ-ում մեր դերը նվազեցրինք։ Սփյուռքը թողեցինք առանց նախարարության, չնայած՝ խոստումնալից վերջին նախարար ունեցանք։

Եթե այս ամենը նախկիններն անեին, Նիկոլ Փաշինյանը դիտավորություն կտեսներ այս հաջորդականության մեջ իսկ նրա նման համարձակ մարդիկ կասեին, որ դա դավաճանություն է ազգային հետաքրքրություններին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք զբաղվում ենք ամեն ինչով, սակայն ոչ Հայաստանի անկյունային հիմնահարցերով։ Հիմա էլ, երբ աշխարհը ապրում է ահագնացող մարտահրավերների նոր դարաշրջան, մենք քննարկելու ենք Հիմնը փոխելու հարցը։

Կեցցեք։ Էլ անելու բան չկար։ Հիմնից կսկսենք, Գերբի առյուծի դեմքի արտահայտությամբ կվերջացնենք, ընտրողը նյութ կունենա խոսելու, ընտրյալն էլ հաշվետվություն տալու։ Ի՞նչ է սա։ Ես իմ հիասթափությունից չեմ վախենում։ Ես վախենում եմ մասսաների հիասթափությունից, այսինքն՝ նոր արտագաղթից, միջակության նոր արշավից։ Հեղափոխությունը նրա համար է հեղափոխություն, որ վերջինիս խարիզմատիկ առաջնորդը օրինակ այսպես խոսեր․․․

1․ Հայաստանի նախկին կոռումպացված ռեժիմի՝ Ադրբեջանի հետ, մինչ այսօր կնքված բոլոր համաձայնությունները, որտեղ կա՝ Արցախի, և Ադրբեջանի տարածքից արտագաղթած՝ հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության ոտնահարում՝ չեղյալ եմ հայտարարում։

2․ Դիմում ենք միջազգային դատարաններ Սումգաիթի, Բաքվի, Կիրովաբաթի, Մարաղայի ջարդ-կոտորածների վերաբերյալ, ու մինչև միջազգային մարմինները գնահատական չտան հայատյաց ռեժիմի արարքներին ու մինչ այսօր հայերի մուտքն անգամ արգելած պետության ֆաշիստական էությանը, ոչ մի հանդիպում նրանց ղեկավարոության հետ։

3․ Կոչ եմ անում համայն հայությանը, վերադառնալ Հայրենիք և շենացնել այն։

4․Պետականացնում ենք այսինչ ու այնինչ գործարանները, որոնք բաժին են հասել անբարեխիղճ տնտեսավարողների։

5․Հայտարարում եմ Համահայկական առաջին համագումարի նիստը այսինչ ու այսինչ օրը, որը պիտի ընտրի ղեկավար մարմին՝ Սփյուռքի կոորդինացման ու Հայաստանին նեցուկ լինելու իմաստով։ Եվ այսպես շարունակ։ Այլ ոչ թե բազմաթիվ երկրորդական բաների մասին։

Դավիթ Վանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ