25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմա ասող կա, ասողը ես եմ. սուպերվարչապետությունը Փաշինյանի «հագո՞վ» է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ներքո, սակայն սա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։ Վերջինս դեմ է ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալուն.

«Ինչ է նշանակում՝ նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավար պետք է նշանակվի  քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է։ Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է, այսինքն՝ այնտեղ փոփոխությունը, այդ թվում՝ կադրային, լինում է շատ բալանսավորված, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի  և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի»:

Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի արժեքային հավատամքն է, և սուպերվարչապետական համակարգից պետք է գնան բալանսավորման.

«Մարդիկ ուզում են, որ դա տեղի ունենա մեկ օրում, այո, մեկ օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում հաստատվեց անիշխանություն։ Եկեք կոնկրետ ասենք՝ այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար, մեր պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ։

Այն, ինչ հեղափոխության հարթակից ասել ենք, դրանք մեր արժեքներն են, սկզբունքը, այնպես չէ, որ այժմ հասել ենք կառավարական կարգավիճակի ու ամեն ինչ հետ ենք շրջում։ Հնարավոր է՝ գործընթացներ լինեն, որ տևեն 3 տարի»։

Հիշեցնենք, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս է քննադատել սուպերվարչապետական մեխանիզմը, ինչն իր իշանության գալուց հետո ոչնչով չի փոփոխվել: Այս ուղերձով, փաստորեն, Փաշինյանը հասկացնում է, թե առնվազն առաջիկա 3 տարում այս համակարգը չի փոխվելու:

Դիտարկմանը, որ իր պատգամավորության տարիներին հայտարարում էր, որ կառավարությանը պետք է «ասող լինի», Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա ասող կա, ես եմ այդ ասողը»:

Նաև հավելեց. «Կառավարությանը ասող կա, և այդ դերը ստանձնում է խորհրդարանը։ Տեսաք, երեկ տեղի ունեցավ աննախադեպ երևույթ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանում ստացավ»։

ՀՀ վարչապետն այսօր լրագրողների հետ զրուցել է ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունից հետո:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ