24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վենեսուելայում հանրահավաքների ժամանակ 40 մարդ է մահացել. ՄԱԿ

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում նվազագույնը 40 մարդ է մահացել, հաղորդում էDW-ն՝ վկայակոչելով ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլին։

Նա նշել է, որ զոհերի կեսից ավելին մահացել է Կարակասում կառավարությանը պաշտպանող ուժերի կրակոցներից։

Ինչպես հաղորդվում է, ցույցերի սկզբից ի վեր ողջ երկրի տարածքում կալանավորվել է 850 քաղաքացի, այդ թվում՝ 77 երեխա։

Միայն հունվարի 23-ին բերման է ենթարկվել 700 մարդ։ Դա վերջին 20 տարիների ընթացքում Վենեսուելայում մեկ օրում կալանավորվածների առավելագույն թիվն է։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ