24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ դրած սեղմում են. բողոքի ակցիա կառավարության դիմաց

«Նոյեմբերից քաղաքապետարանն արգելել է զբաղվել փողոցային առևտրով: Տարբեր կառույցների մոտ բարձրաձայնել ենք այս խնդրի մասին՝ և՛ Ազգային ժողովի, և՛ քաղաքապետարանի: Մեզ հանգստացնում են՝ թե գնացեք, մինչև տաղավարներ կկառուցենք: Օրինական պահանջով դիմել ենք ամեն տեղ, բայց առ այսօր ոչ մի բան չեն արել»,- Կառավարության դիմաց բողոքում էին փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները՝ ակնկալելով վարչապետի աջակցությունը:

«Մեր պահանջը հետևյալն է՝ մեզ համար հատկացնել տաղավարներ մարդաշատ վայրերում: Կառավարությունը, եթե հանարավոր է, թող մեզ օգնի, եթե ոչ՝ մտածեմ ինչ անեմ, ընտանիքս վերցնեմ, գնամ էս երկրից… Հեղափոխությունից հետո վերադրձել էի այստեղ, մեծ հույսերով, որ ապրեմ հայրենիքիում, սակայն ոչ մի հեռանկար դեռևս չեմ տեսնում»,- դժգոհում էր ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ:

«Ուր գնում ենք՝ առաջարկում են շուկայում կանգնել, բայց առևտրից հասկացող ցանկացած պաշտոնյայի կարող ենք բացատրել, որ եթե գնում, էնտեղից ապրանք են առնում, ապա անարդյունավետ է կանգնել նրանց կողքին, առևտուր անել: Եթե էսքան մարդ գնա էնտեղից ապրանք գնի ու կանգի իրենց կողքը՝ վաճառի, ի՞նչ արդյունք կլինի, ո՞վ մեզնից առևտուր կանի, իսկ դրսում մարդկանց աչքը տեսնում՝ իրենց ուզածը գնում է: Հասկանում ենք, որ գեղեցիկ չէ, բայց գոնե թույլատրեն էսպես աշխատենք, մինչև նորմատիվներին համապատասխան տեղերում տաղավարներ կկառուցեն, իսկ իրենք մեզ դրած սեղմում են՝ «չի կարելիով», տուգանելով»,- ասում էր քաղաքացին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ