20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որտե՞ղ է գտնվում թավշյա հեղափոխությունը Արցախի հարցում

Խորապես հավատալով երկրում քաղաքական, տնտեսական, հասարակական, կյանքում փոփոխությունների անհրաժեշտությանը, թե որպես ՀՀ քաղաքացիներ և թե որպես քաղաքական գործիչներ՝ աջակցել և շարունակում ենք աջակից լինել ապրիլ-մայիսյան ողջ գործընթացին: Չենք ուզում կասկածել Ձեր ազգանվիրությանն ու տրված քաղաքական խոստումներին հավատարիմ մնալուն:

 Ազգային հայրենասիրական, կենտրոնաձիգ և հզոր պետականության կողմնակից՝ երրորդ ուժ «Միավորված հայեր» մտավորականների կուսակցության քաղաքական խորհուրդը, «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցության վարչությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն,  «Լիբերալ ժողովրդավարական» կուսակցության նախաձեռնող խումբը և մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ  հայտնում են Ձեզ իրենց անդամների և համախոհների մտահոգությունը Արցախի և ազատագրված տարածքների բանակցային գործընթացի հարցում:

Վերոհիշյալ կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները խնդրում են հստակեցնել՝ մնու՞մ եք արդյոք Ձեր դիրքորոշմանը հավատարիմ, որ Արցախ Աշխարհը պետք է ուղղակիորեն միանա բանակցություններին, այսինքն՝ հանդես գա որպես հակամարտության կողմ: Եթե այո, ապա ի՞նչպես հասկանալ պարոն Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Բրյուսելում, Նյու Յորքում, Միլանում, Փարիզում … Մամեդյարովի հետ հին ձևաչափով՝ առանց Արցախի հանրապետության ներկայացուցչի:

Ի գիտություն՝ եթե բանակցությունների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը վերոնշյալ խնդրի շուրջ հասցվելու է  իր գագաթնակետին, ապա Հայ ազգի գլխին Նախիջևանն է գալիս և սկսվելու է հայության վերջը :

Խորին հարգանքներով և սպասումներով՝

 ՄՀԿ քաղաքական խորհրդի նախագահ՝ Ռուբեն Ավագյան,

իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

 «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ՝ Վաչագան Չիբուխչյան

 «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ՝ Անահիտ Եղոյան

«Լիբերալ ժողովրդավարական» նախաձեռնող խմբի համակարգող՝  Դավիթ Հարությունյան

«Առաջին Գունդ» ՀԿ

«Չղջիկներ» Վետերանների Միավորում ՀԿ

«Լիբերտա» ԻՀԿ

«Վերականգնում» հայրենակցական ՀԿ

և տասնյակ այլ ՀԿ-ներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ