20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

1998-ի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն արդեն հղում է անում Ալիևին, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, նա ասաց, որ Ն.Փաշինյանն այս ընթացքում իր քաղաքական կապիտալը, որը ժառանգել էր նախորդ իշխանություններից, խայտառակորեն մսխել է։

«Ո՞րն էր այդ կապիտալը։ Ապրիլյանից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում կոշտացել էին, մենք հասանք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի հայտարարություններին, որտեղ հստակ նշվում էին ինչ գործողություններ պետք է իրականացնել, ուղիղ հղում էր արվում ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Ինչ ստացանք դրա փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը սիրուն ջրեց Սանկտ Պետերբուրգը։ Ասում է գիտեք՝ ադրբեջանական կողմն ասում է այսպիսի պայմանավորվածություն չի եղել։ Իմ երկրի ղեկավարը փոխարեն հղում անի  իր նախորդ իշխանությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, հղում է անում Ալիևին։  Էս ուր ենք հասել»,-  ասաց նա։

Նրա խոսքով, Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։ Շարմազանովի տպավորությամբ, Ն. Փաշինյանը տեղյակ չի եղել Դավոսում Ալիևի հետ հանդիպելուց. «Կարող է հինգ րոպե առաջ պրոտոկոլը եկել և ասել է, որ այնտեղ ասել են պետք է հանդիպես, որովհետև լուսանկարներում, լայվերում այնպես շփոթված տեսք ուներ, հպարտ  ղեկավարի տեսք չուներ», – ասաց Էդ. Շարմազանովը։

Նրա կարծիքով, Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և 1998 թվականի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության։

«Մենք դեմ չենք խաղաղությանը, մենք դեմ ենք  խաղաղություն մուրալուն։ Նպատակը մեկը պետք է լինի՝ պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները, Արցախի ժողովուրդը այո է ասել անկախությանը։ Հայաստանն այլ բան չունի անելու, քան պաշտպանել Արցախի ժոցովուրդի որոշումը։

Ի՞նչ նոր հանրաքվե։ Հանրաքվեն արվել, պրծել է Արցախի կողմից։ Մենք պարտավոր ենք սա հարգել, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման  իրավունքի երաշխավոր պաշտպանել դա»,- ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ