19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացի հեքիաթ-պատմությունից մեզ չներկայացրեցին որևէ փաստ

Ես՝ տարիներ շարունակ հետևելով լրատվամիջոցների ապատեղեկատվությանը և մանիպուլիացիային՝ ատում և մեղադրում էի Յուրի Խաչատուրովին, հավատում էի, որ նա իր որդիների հետ թալանում է բանակը, որ նա 2016 թ. ապրիլի 2-ի գիշերը բիլյարդ էր խաղում և կոնյակ էր խմում Լոքյանի հետ, որ նա է գլխավոր մեղավորը ապրիլյան պատերազմի զոհերի համար:

Հիմա զգացմունքային դաշտից տեղափոխվել եմ տրամաբանության դաշտ: Բացի հեքիաթ-պատմությունից մեզ չներկայացրեցին որևէ փաստ, վկայություն, որ իրոք ապրիլյան չարաբաստիկ օրը՝ Խաչատուրովը կոնյակ էր խմում և բիլիարդ խաղում:

Գաղտնալսումից պարզ դարձավ, որ գրավի գինը որոշելիս Վանեցյանը ասում է, ինքը այդքան փող չունի, այսինքն նրա հնարավորությունը 5 000 000 ՀՀ դրամ է, մնացածների նման տասնյակ միլիոններ չի կարող վճարել: Բա որտե՞ղ են Խաչատուրովի բանակից թալանած միլիոնավոր դոլարները: Ես որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի ուզում եմ իմանալ: Երեկ Դավիթ Տոնոյանի հարգալից դիմավորումը Խաչատուրովին եկավ փաստելու, որ իրոք այդ մարդը դրան արժանի է և տարիներ շարունակ լրատվամիջոցները մեզ հիմարացրել են:

Անի Կաղինյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ