25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աբեղան չսիրե գյուղապետ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եվ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն` ճաշելու:

Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան “բռնկվել է”, սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին: Թե ինչից է սկսվել վեճը, թերթը փորձել է պարզել Կողբավանի համայնքապետ Հովհաննես Քոչարյանից, որն ասել է. “Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթեւ խոսակցություն է եղել, երեւի ճիշտ չհասկացանք իրար”:

Թերթը նշում է, որ այս միջադեպին արձագանքել է նաեւ Հայ առաքելական եկեղեցին եւ պատժել աբեղային: “Տվյալ հոգեւորականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել”,-թերթին ասել  է Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ