19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են. Արտակ Դավթյան

Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը`անդրադառնալով հարցին, թե ներքին դեպքերը բանակում բացառելու համար ինչ քայլեր են ձեռնարկվել՝ հաշվի առնելով, որ միայն 2018 թվականին բանակում մահացության ներքին դեպքերը 63-ն են եղել:

«Իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասում է 56 տոկոսով եւ ավելի: 63 մահվան դեպքերի մեջ մտնում են նաեւ 20 դեպքեր, որոնք կապված չեն ծառայության հետ՝ հիվանդություններ, ավտովթարներ, հատկապես պայմանագրային զինծառայողների պարագայում, որոնք գտնվել են արձակուրդի մեջ»,- ընդգծեց Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, բանակում վերջին մեկ տարում բավականին փոփոխություններ են եղել. «Ես չեմ ուզում անդրադառնալ թիկունքային ապահովման խնդիրներին, որոնք գուցե կարեւոր են, բայց ոչ առաջնային: Իհարկե, փոխվել է եւ սննդամթերքի տեսականին, որակային ու քանակային առումով»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կան անձինք, որոնք հիվանդություն են ունեցել, ինչո՞ւ են նման մարդիկ բանակում ծառայել, Արտակ Դավթյանն արձագանքեց, որ եթե հարցը ժամկետային  զինծառայողներին է վերաբերում, ապա պիտի հարցնել ռազմաբժշկական հանձնաժողովին, իսկ եթե խոսքը սպայական անձնակազմի, պայմանագրայինների մասին է, ապա կան հիվանդություններ, որոնք կանխատեսել հնարավոր չէ, ձեռք են բերվում ծառայության ընթացքում. «Օրինակ, չենք կարող կանխատեսել ինֆարկտը, նաեւ դեպքեր կան, որ շմոլ գազից են մահացել, որն անզգուշության արդյունք է»:

Արտակ Դավթյանը նշեց, որ մեծ փոփոխություններ են կատարվել մարտական հերթապահության կարգի մեջ: Դրանց մասին, ասաց, ցանկալի չէ հիմա խոսել. «Այդ մասին ավելի ուշ՝ մեկ կամ երկու տարի հետո կբարձրաձայնենք: Դրանց շնորհիվ ծառայության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացել են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ