06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Սարգիս Գրիգորյան

100.thumb

Մոտ ապագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անխուսափելիորեն որոշում կկայացնի այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին նախագահի շարունակական կալանավորումների դրդապատճառը քաղաքական է և խախտում է վերջինիս մարդու իրավունքները։

Նախագահի գործով առանձին հանգամանքներ ակնհայտորեն վկայում են, որ պրն Քոչարյանին վերագրելի է «քաղբանտարկյալ»-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանումը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 (2012) բանաձևի համաձայն՝ անձը «քաղբանտարկյալ» է, եթե կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնարար երաշխիքների խախտմամբ և  իրականացվել է զուտ քաղաքական նկատառումներով, առանց որևէ հանցանքի առկայության։

Անցած տարվա հուլիս ամսից ի վեր՝ իշխանություններն աննախադեպ «խտրական միջոցառումներ» են ձեռնարկել պրն Քոչարյանին ազատությունից զրկելու կապակցությամբ։ Կալանավորումը ակնհայտորեն անարդար գործողությունների հետևանք է, որոնք կապակցված են իշխանությունների քաղաքական հայացքների հետ։

Ներկայումս ՄԻԵԴ-ում երկու գանգատ կա Հայաստանի դեմ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կամայականորեն և ոչ իրավաչափ կերպով կալանավորվել է, իսկ ներկայացված քրեական մեղադրանքն անհիմն է։

Ստրասբուրգի դատարանը կհաստատի, որ Նախագահի ձերբակալությունները կազմակերպվել են՝ ճնշելու քաղաքական բազմակարծությունը։ Դատարանը կհանգի այն եզրակացության, որ կա կոնտեքստային ապացույց, որ տեղական իշխանությունները գնալով ավելի դաժան են դառնում պրն Քոչարյանի հանդեպ, և, որ հատուկ թիրախ լինելու նրա ենթադրությունը կանխամտածված էր։

Քոչարյանի իրավաբանական թիմը հավատացած է, որ Քոչարյանի կալանավորման և հետապնդման հանգամանքները վկայում են Հայաստանում իրավունքի գերակայության բացակայության մասին։ Առավել ակնառու բացթողումներն են՝

դատավորները զերծ չեն եղել գործադիր իշխանության և այլ քննչական մարմինների ազդեցություններից,

ներկայիս քրեական հետապնդումների վերաբերյալ հասարակական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք հասարակության մոտ ձևավորել են համոզմունք, որ Քոչարյանը մեղսագործ է։ Դրանք նախապաշարում են փաստերի գնահատումը իրավասու դատական իշխանության կողմից (անմեղության կանխավարկածի խախտում):

Իշխանությունների կողմից ատելությամբ լցված մամլո արշավներ, որոնք բացասական հետևանքներ են ունեցել արդար դատաքննության վրա՝ ազդելով հանրային կարծիքի ձևավորման և Նախագահի անմեղության կանխավարկածի վրա։

Իրավաբանական թիմը հավատացած է, որ չնայած Հայաստանի կողմից ճնշման առկայության՝ եվրոպական արդարադատությունը չի անտեսի ակնհայտ փաստերը։ Քոչարյանի կալանավորումն իրականացվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով և խտրականորեն։

Սարգիս Գրիգորյան

Զիփարթներս իրավաբանական ընկերություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ