25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա` լոբի կերեք

«Խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա ` լոբի կերեք, ո՞վ է ասել, որ օգտակար չի»,-սրանք նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթներից մանանեխի հատիկի չափ մեջբերումներ են:

 Խաղադրույք կատարելով պարզ ու հասարակ մարդկանց հավատի վրա՝ ընդդիմադիր Փաշինյանն այսօր իշխանության ղեկին է: «Մերժիր Սերժին» կարգախոսը Նիկոլ Փաշինյանը սահուն հանգեցրեց «Նիկոլ վարչապետ» հատատուն հանգման, որի այլընտրանքը ըստ նրա՝ Հայաստանի կործանումն էր: Երբ ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդական հարթակին բազմած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ոչ մեկը, շատերը չէին հասկանում, որ սրա տակ է թաքնված ականը. Փաշինյանը եփական անձվ էր պայմանավորում երկրի, պտության գոյությունը: Ըստ այդմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չէր դռնում վարչապետ, այնպիսի քաոսային իրավիճակ էր երկրում հրահրում, որ նժարին դրված Հայաստան պետությունն այլեւս գոյություն չէր ունենալու:

Եւ միամիտ ժողովուրդը ձեւակերպում էր խնդրի լուծումը. «Հալալա էս տղուն, ՀՀԿ- ին կզցնումա, ինքը պիտի լինի մեր ղեգավարը»: Ժողովուրդը հույսով կանգնեց, թե մի օր էլ ինքը կուշտ փորով խոզի միս կամ կարագ կուտի:

 Արդյունքում աղքատները էլ ավելի աղքատանում, հարուստները էլ ավելի հարստանում եւ տեղավորվում: Մարդկանց հիմարացնելու գործընթացը շարունակվում է, թե աղքատները կսպաեն, պաշտոնյաները թող իրենք իրենց միլիոններով պարգեւատրեն, ժողովրդի հարկերից գոյացած գումարներով պարգեւներ ստանան 1 ամիս աշխատած չինովնիկները:

Նախկինների հաշվին արդարանում են, թե՝ լա՞վ էր, որ ՀՀԿ-ն ուտում էր, բա ինչի՞ Սերժի վախտ չէիք խոսում: Մանիպուլյացիան շարունակվում է, միայն թե խոզի միս էլ կա, կարագ էլ, բայց ժողովուրդը դեռ խառը կանաչի ու լոբի է ուտում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ