19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նա հաղթեց աշխարհին

Հիսուս ասում է.
-Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ:

Հիսուս աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.

-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի: Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն: Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր:

Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ: Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ: Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից: Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզնից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:

(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ