20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է.

Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։

Ժամանակն անցնում է ,բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման։
.Կարմիր գծեր
.Պարտադիր կուտակային
.Ներդրումներ
.Տեսախցիկներ
.Թռիչքային զարգացում

Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն իր խոստումները չի կատարել,իսկ շատ դեպքերում ասել է մի բան և արել հակառակը։

“Հպարտ քայլող” իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում։

.Սահմանին գազը թանկացավ

.ՀԱՊԿ ում գործերը լավ չեն

.ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման
գործընթացն առաջ չի շարժվում

.Արցախի հարցի հետ կապված Փաշինյանն ու նրա կառավարությունն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ են

Հ.Գ. Երեկ ակնհայտ դարձավ ,որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։
Դա տեսանելի էր նույնիսկ Փաշինյանի շփոթված պատասխանից։
Փաստորեն այստեղ էլ “կախարդական փայտիկն” անզոր գտնվեց։

Մտահոգիչ է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ