24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բագրատյանին սխալ հանեց. Առավոտ

Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: “Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջեւ են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է”,- ասել է Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին: “Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում` անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել:

Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած` “քցել” է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ”,-թերթին ասել է Արամ Գասպարիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ