29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը Գագիկ Հարությունյանին փոս փորելու բահ է տվել. 168 ժամ

default (2)

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես օրերս տեղեկացրել էին լրատվամիջոցները, Վենետիկի հանձնաժողովի ոչ բարենպաստ դիրքորոշման պատճառով վերջին շրջանում լարվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Գագիկ Հարությունյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:

Եվ ահա նախկին լրագրող Փաշինյանի ճկուն ուղեղը նոր փորձություն է հնարել բոլոր ժամանակների եւ իշխանությունների ծառա Գագիկ Հարությունյանի համար:

Ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է զբաղեցնում անցումային արդարադատության հակակոռուպցիոն հատվածը: Ծրագրում, մասնավորապես, նշված է, որ պետք է լինի «երբեւէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության եւ այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրություն ու վերլուծություն, դրա արդյունքների հրապարակում եւ օրենդրական մեխանիզմների կիրառում» եւ այլն:

Գործնականում սա նշանակում է, որ իշխանությունները՝ թքած ունենալով բոլոր իրավական սկզբունքների վրա, վերջին 20 տարում պաշտոն զբաղեցրած անձանց կարող են հարցնել՝ որտեղից իրենց այդ գույքը, եւ պատասխանն անբավարար գնահատելու դեպքում՝ խլել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ