25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պադավատը» կտրեց «պրեմիան». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգեւավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգեւավճարների շուրջ քննարկումների հետեւանքով:

Ինչ–որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլեւ իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլյատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ–որ բան զիջելով:

Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Պատճառը շատ պարզ է: Նախորդ իշխանությունների օրոք ծառայողական մեքենաների թիվն ահռելիորեն ուռճացվել էր:

Նոր իշխանությունները նաեւ ընդդիմություն եղած ժամանակ այս մասին բազմիցս են խոսել: Պարզ էր, որ ինչ–որ մի պահի նրանք այս խնդրին անդրադառնալու էին: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով բացառապես պոպուլիստական երանգ:

Հաշվի առնելով, որ ծառայողական մեքենաների խնդրին տրվում է պահի լուծում բացառապես վարկանիշային նկրտումներից ելնելով, կա մտահոգություն, որ ինչպես այս, այնպես էլ ապագայում այլ հարցերի դեպքում կառավարությունը հասարակական դժգոհությունների վախից կարող է գնալ նման քայլերի: Ոչ համակարգային, այլ սոսկ պահի թելադրանքով: Իսկ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան իշխանությունը հանձնել փողոցին ու դրա տարատեսակ խմբերին, հարմարվել այդ խմբերի քմահաճույքներին:

Փոխանակ պարգեւավճարների աղմկահարույց թեման խորքային քննարկման առարկա դարձնելու ու դրան համակարգային լուծումներ տալու, փաստորեն, ընտրվում է հասարակության դժգոհությանն արժանացած խնդիրը մոռացության տալու մարտավարությունը: Կարճաժամկետ առումով սա գուցե հաջողի, բայց երկարաժամկետ հեռանկարում սա նշանակելու է կառավարության արդյունավետության ստորադասում փողոցին, ինչի հետեւանքներն ապագայում իրենց մասին խոսել կտան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ