20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարգևատրում չլինի կաշառք կվերցնենք. տարօրինակ հայտարարություն ՊԵԿ-ից

Օրերս մամուլում տարածվեց լուրը, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ինքն իրեն և իր ենթականերին միլիոնավոր դրամներով պարգևատրել է: Դավիթ Անանայանը, օրինակ, ստացել էր  ավելի քան 8 մլն դրամ, իր քարտուղարուհին՝ մոտ 3 մլն դրամ: Անանյանը նաև նոյեմբեր ամսին էր միլիոնավոր դրամներով պարգևատրել ինքն իրեն և իր ենթականերին:

Մամուլի այս հրապարակմանը հետևեց ՊԵԿ պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, ասվում էր.«…2018թ.-ին ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

Ըստ էության՝ ՊԵԿ-ը իր հայտարարությամբ արձանագրում է, որ եթե խոշոր պարգևատրումներ չլինեն, ապա իրենք չեն կարող պայքարել կաշառակերության դեմ ու հայտարաության տրամաբանությունից ենթադրել կարելի է, որ եթե միլոինավոր դրամների հասնող պարգևատրումներ չլինեն, ապա պաշտոնյաները կաշառք կվերցնեն: ՈՒ եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ խոսքը ՊԵԿ ղեկավար կազմի մասին է, որը միլիոններ է ստացել, ապա մտահոգություններ են առաջ գալիս: Քանի որ, եթե մի քանի միլիոն դրամն է ՊԵԿ ղեկավարներին հետ պահում կաշառք վերցնելուց, ապա պետք է շատ արագ ազատվել նրանցից: Պատկերացրեք՝ ինչ կլինի կոռուպցիայի դեմ պայքարին, եթե որևէ գործարար նրանց 10 մլն կաշառք առաջարկի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ