20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանսուրյանը կուզեր առաջին շնորհավորանքը կնոջից ստանալ, ինչն անհնար է

Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կնշի 80-ամյակը: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին, կոմպոզիտորը նշեց, որ հոբելյանը նշելու է ընտանեկան միջավայրում, հարազատները արտերկրից եկել են հատուկ նրա ծննդյան առթիվ:

«Երկու քույրերս՝ Արաքս և Սառա Մանսուրյանները, աղջիկս այսօր է գալիս»: 

Մաեստրոն 2019-ին պլանավորել է 3 համերգի փառատոն անցկացնել, որն ուզում է իրագրոծել Երիտասարդական նվագախումբը:

 Տիգրան Մանսուրյանը այս շրջանում ձեռքի տակ մի գործ ունի, ասում է, որ կարևորություն չի տալիս տոնական օրերին և աշխատանքի հանդեպ սթափությունը երբեք չի  կորցնում:

Դիտարկմանը, թե հետ հայացք գցելով իր անցած ուղուն, ի՞նչ է հասցրել անել և ի՞նչ կա դեռ անելու, մաեստրոն այսպես պատասխանեց.

«Ծայրահեղ հագեցած էր: Այդ պահը, որ պիտի թողնեմ ինձ ազատ,  դեռ չկա, թեև 80 տարին էլ ահագին տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ, պետք է հոգնել էլ իմանալ:

Հարցին, թե  ո՞ւմից կցանկանար առաջին շնորհավորանքը ստանալ 80-ամյակի առթիվ, նա սկզբից ասած՝աստված իմ, հետո ծանր հոգոց հանեց, ասելով՝ ա~խ, ու ասաց.

«Ներողություն պիտի խնդրեմ, սենտիմետալ կարող է հնչի, բայց կնոջիցս կուզեի լսել, որը չկա»:

Թե ինչպե՞ս  է կարողացել կանգուն մնալ այս երկար տարիների ընթացքում, մաեստրոն նշեց, որ պետք է  պարտվել իմանալ հանուն հիմնականի:

«Պարտվել էլ պետք է կարողնալ, դա է ուժ տալիս մարդուն»:

Ըստ կոմպոզիտորի՝ իր հանրաճանաչ լինելը կապված է ֆիլմերում իր երաժշտությունների հետ:

«Ինձ ճանաչելը  ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի»:

 Ասուլիսի ավարտին, Տիգրան Մանսուրյանը լրագրողների խնդրանքով նվագեց: Նա կատարեց Հրանտ Մաթևոսյանի սիրելի երաժշտությունը, որը նաև նրա «Աշնան արև» ստեղծագործության հիման վրա նկարված ֆիլմի երաժշտությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ