23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ նոր ղեկավարությունից զիջումներ ստանալ. փորձագետ

Ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դավոսում տեղի ունեցած հանդիպումը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել: Այս մասին նա հայտնել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում։

«Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ», -ասել է նա։

Ըստ փորձագետի՝ Հայաստանում իշխանափոխությունն ընդհատել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, սակայն այն նոր փուլ է թևակոխում, որում Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:

«Իշխանափոխությամբ պայմանավորված՝ բանակցային գործընթացն ընդհատվել է: Դա որոշակի հույս է ներշնչել ադրբեջանական կողմին, որ նոր ղեկավարությունից հնարավոր կլինի ինչ-որ հավելյալ զիջումներ ստանալ: Այդ իսկ պատճառով նրանք այս ընթացքում որոշակիորեն նվազեցրել են ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Կարելի է ասել, որ անցումային շրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանական կողմը սպասելու է որոշակի արդյունքների, և եթե դրանք չլինեն, ապա կարելի է սպասել լարվածության հերթական սրման Ղարաբաղի հետ սահմանին», – ասել է փորձագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ