20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ե՞րբ Ալիևի ձեռքը բռունցք դարձավ. հանդիպումը մեկնաբանում է ոչ վերբալ հաղորդակցության մասնագետը (տեսանյութ)

Երեկ Դավոսում տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից պետք է արձանագրենք ոչ վերբալ ազդակները, որոնք ևս հասարակության կողմից դարձան քննարկումների առարկա: Խոսքը, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի նստած դիրքի մասին էր, որը շատերի համար ինքնավստահություն էր խորհրդանշում, որոշների համար էլ ակնահաճո չէր: Այնուամենայնիվ, նմանատիպ հանդիպումների ժամանակ կրկնակի հետաքրքիր է պետությունների առաջնորդների ժեստերն ու միմիկան:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը, մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների ոչ վերբալ հաղորդակցումն ու ժեստերը, նկատեց, որ ամենասկզբում Ադրբեջանի ղեկավարը մտքերն ի մի բերելով էր գնում հանդիպման, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնում հեռախոսով խոսելով.

«Հանդիպման ժամանակ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես այնտեղ է, բայց մտովի հեռախոսային խոսակցության հետ է: Մեկնաբանություններն ու քննադատությունները, թե Նիկոլ Փաշինյանն ինքնավստահ չէր նստած, այդքան էլ այդպես չէր, որովհետև իր մոտ  կար ներքին ինքնասվտահություն: Մարմնի դիրքով նա նստում է դեպի Ալիևը, մինչդեռ գլուխը թեքվում է այլ կողմ: Սա նշանակում է, որ նա դրական է տրամադրված այդ հանդիպմանը, մինչդեռ Ալիևն իր հիմնական դիրքում էր նստած»,-մեկնաբանելով, նշեց Մուշկամբարյանը:

Խոսելով Ալիևի վարքագծից, մասնագետը նշեց, որ Ալիևի նստելու դիրքից չի երևում՝ ինքնավստահ է, թե՝ ոչ. «Դա նրա հիմնային դիրքն է, այստեղ տեսնում ենք իր հեգնական ժպիտը, որն իսկապես հեգնական էր, և եթե նայենք աչքերին, ապա կտեսնենք, որ ինքն էլ գիտակցաբար է ժպտում, և այդ բարյացակամ տրամադրություն արտահայտելու ժպիտը պետք է լիներ, թեպետ այդ ժպիտն անկեղծ չէ, որովհետև մենք չենք տեսնում դեմքի վրա մկանների փոփոխություն: Երբ մենք ժպտում ենք՝ մինչև աչքի ծայրը մկանների դիրքը փոփոխվում է, մինչդեռ իր մոտ այդքան չի երևում, այստեղ կարող է լինել նաև տարիքի հետ կապված մկանների թուլացումը»:

Մասնագետը, խոսելով Նիկոլ Փաշինյանի վարքագծից՝ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ մտքերով հեռախոսազրույցի մեջ էր. «Նման հանդիպումներին շատ ցանկալի է՝ չլինեն հեռախոսազանգեր, եթե նույնիսկ Արցախի հիմնախնդրի հետ կապված պետք է ինչ-որ բան ասեին, այդ ամենը պետք է արվեր նախապես: Մարդը պետք է գնա հանդիպման ամբողջովին պատրաստված»:

Ինչ վերաբերվում է երկու ղեկավարների ձեռքերի դիրքին, Մուշկամբարյանի կարծիքով՝ Փաշինյանի ձեռքերն այն դիրքում էր, կարծես ինքն իրեն էր ձեռք սեղմում, բայց շատ թույլ, որը նշանակում է՝ նա տրամադրված է դրական համագործակցության, բայց ոչ ամբողջությամբ: Իսկ Ալիևի դեպքում ձեռքերից մեկը փակում է մյուս ձեռքը, որը նշանակում է՝ նա թաքցնելու բան ունի:

Թեպետ երկու ղեկավարները ֆորմալ առումով ժպտում էին, Արդբեջանի ղեկավարի բացասական  տրամադրվածությունը ժեստերի լեզվով արտահայտվեց, երբ հայտարարվեց, որ երկու ղեկավարներին թողնում են առանձին. Ալիևն այդ ժամանակ ձեռքը բռունցք դարձրեց:

Մուշկամբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ դրսևորում է իրեն այնպես, ինչպես կա. «Մինչդեռ ցանկալի է՝ ավելի պատարստված լինի ոչ վերբալի ժամանակ, որովհետև այդ անպատրաստվածությունն ավելի խոցելի է դարձնում իրեն որպես երկրի ղեկավար, և, հետևաբար, երկրի շահերը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ