25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե այս ամենը արդար խղճմտանքով է արվում՝ օգտակար է, եթե ոչ, անխղճորեն ուտողներ են հայտնվում

Պարգևատրումներով խրախուսելը վատ բան չէ, այլ` գովելի: Ըստ Գոշի Դատաստանագրքի` արժան է դատավորներին հաճախ պարգևատրել, որ դատերը չթյուրեն, և աղքատության, կարիքների պատճառով կաշառք չվերցնեն` դատելով անմեղին ու արդարացնելով մեղավորին:

Պարգևատրումը լավագույն եղանակներից մեկն է` կոռուպցիայի դեմ պատերազմում, որ ցածր աշխատավարձով ծառայողները կաշառքով չգայթակղվեն: Նաև ըստ Աստծո արդարության աշխատավարձերի բարձրացումն է կաշառքների դեմ: Եթե այս ամենը արդար խղճմտանքով է արվում, ապա օգտակար է, եթե ոչ, անխղճորեն ուտողներ են հայտնվում` արդարության անվան տակ, որ ծաղր է դառնում իրենց վեր բարցրացրած, բայց թշվառության մեջ գտնվող ժողովրդին:

-Աստված, բարի’ն կատարես, չարն ամե’ն ժամ խափանես:

Ամէ’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ