25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք չենք ներելու Մհեր Ենոքյանին․ Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամ

Դաժանորեն սպանված 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենան, անհրաժեշտ է համարում իր եղբոր սպանողի հոգեբուժական հետազոտությունը: Նա այս մասին հայտարարեց հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:

1996 թվականին Մհեր Ենոքյանն ու իր համախոհը դաժանաբար սպանեցին Երեւանի պետական բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովին: Դատարանի կողմից  մահվան դատապարտված (փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ) Ենոքյանը տարիներ անց սկսեց հայտարարել իր անմեղության մասին եւ պահանջեց, որ իրեն ազատ արձակեն։ Այս հարցում նրան ակտիվորեն օգնում էր նրա կինը` նախկին լրագրող եւ այժմ բարձրաստիճան պաշտոնյա Զարուհի Մեջլումյանը: Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Ենոքյանին շուտով ներում է շնորհվելու եւ նա ազատ է արձակվելու: Արդարադատության նախարարությունը հրաժարվում է պատասխանել տուժած կողմի եւ լրատվամիջոցների հարցերին: Նմանապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձեւով չի արձագանքում  սպանվածի հոր կողմից անձնական հանդիպման խնդրանքին:

 «Մենք նրան չենք ներում: Եվ ցանկացած մեկը, ով խոսում է ներման մասին, թող իրեն մեր  տեղը դնի: Այո, մայրը կարող է ներել իր երեխայի սպանողին, որն, ասենք, վթարի է նրան ենթարկել։ Բայց երիտասարդ տղայի դաժան սպանություն էր տեղի ունեցել: Մենք պահանջում ենք, որ երկրի ղեկավարությունը լսի մեզ եւ ներկայացնի իր դիրքորոշումը: Մհեր Ենոքյանը չի զղջացել եւ չի զղջալու», -հայտարարել է Ելենա Աղաջանովան` ընդգծելով, որ մարդասպանին որպես ռեժիմի զոհ ներկայացնելու փորձերն անհիմն են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ